Իրանը սկսել է կործանիչների սեփական արտադրությունը: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը՝ իր հերթին հղում անելով իրանական հեռուստաընկերություններից մեկին:
Երկրի պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Ամիր Հաթամիի խոսքով՝ դրանք մոտակա ժամանակում արդեն դուրս կգան կոնվեյերից ու կուղղեն երկրի ռազմաօդային պաշտպանությանը:
Աղբյուրը հայտնում է, որ կործանիչները ստացել են Kowsar անունը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետդեպն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանի նկատմամաբ պատժամիոցները գործելու են 180 օրից ոչ պակաս:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ